Բաժիններ՝

Վարչապետն ու պաշտպանության նախարարը զորամաս են այցելել

Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը Վանաձորում ադրբեջանական դիվերսիան ետ մղելիս զոհված  ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո մեկնել են Տավուշի մարզ, այցելել N զորամաս, հանդիպում ունեցել զինծառայողների հետ։ Ինչպես 168.am-ին հայտնեց կառավարության վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը, վարչապետը նշել է, որ աշխատանքներ են տարվում զինվորականների և սահմանապահ գյուղերի բնակիչների սոցիալական խնդիրների լուծման համար, խոստացել հնարավորության դեպքում շարունակել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարությունը մտադիր է հարկերից ազատել սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031