Վրաստանը վերածել են Ադրբեջանի դեմ ռուսական սադրանքների հարթակի. Սաակաշվիլի
Haqqin.Az պորտալի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Բաքվում տեղի «Նեֆթչի» և վրացական «Չիխուրա» ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ գրանցված միջադեպը (ծեծկռտուք):
Սաակաշվիլին հայտարարել է, որ նման իրավիճակը երկիրը դնում է ծանր իրավիճակի մեջ, և որ երկիրը չպետք է թույլ տա նախկին սխալները: Սաակաշվիլու խոսքերով` Ադրբեջանը Վրաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն է, և վրդովեցուցիչ է, որ սադրանքը կազմակերպվել է հենց Բաքվում.
«Ադրբեջանը անջատեց իր երկրի կեսը, երբ Ռուսաստանն անջատեց Վրաստանի լույսն ու գազը, և Ադրբեջանի օգնությամբ մենք փրկվեցինք այդ ողջ ժամանակահատվածում: Ադրբեջանը մեզ քանիցս օգնել է այնպես, որ ես չեմ կարող պատմել այդ մասին: Ավելի շատ է օգնել, քան` յուրաքանչյուր այլ երկիր:
Վիրավորական է այն, որ Վրաստանը վերածել են Ադրբեջանի դեմ ռուսական սադրանքների հարթակի, այն, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները ժամանել են Վրաստան և հանդիպել են նրա նախագահի հետ, մինչդեռ այնտեղ չի եկել վրացի որևէ նախարար:
Ռուսաստանը հասել է նրան, որ Վրաստանի կառավարությունը մեր երկիրը հեռացրել է Ուկրաինայից, այս վերջին ամիսներին մենք աննախադեպ խնդիրներ ենք ունեցել Ադրբեջանի հետ, լուրջ հարցեր են ծագել Թուրքիայի հետ հարաբերություններում:
Ու՞մ վրա այլևս կարող է հույս դնել Վրաստանը: 1921 թվականին Վրաստանը մնացել էր կատարելապես միայնակ: Ես չեմ ցանկանում և ոչ ոք թույլ չի տա, որ 21-րդ դարում մենք կրկնենք նույն հիմարությունները»: