ԱՄՆ-ը մտադիր է 19 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի Ազգային գվարդիային
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը մտադիր է 19 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի Ազգային գվարդիայի նախապատրաստմանն ու հագեցմանը: Այս մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին:
Նրա խոսքերով` պլանավորված է այդ նպատակով Ուկրաինա ուղարկել 4 վաշտ և 1 տակտիկական շտաբ-բնակարան: Կիրբին հավելել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը և Պենտագոնը 19 միլիոն դոլար հատկացնելու մտադրության մասին արդեն իսկ իրազեկել են Կոնգրեսին:
Կիրբին ընդգծել է, որ այդ քայլը կօգնի ընդլայնել ներքին պաշտպանության ոլորտում Ուկրաինայի անվտանգության ուժերի հնարավորությունները: Կիրբին մանրամասնել է, որ եթե ԱՄՆ կոնգրեսը հավանության արժանացնի այդ ծրագիրը, ապա դրա իրագործումը կմեկնարկի 2015 թվականից: