«Միլիցա ա, խփեք». վկա ոստիկանի խոսքով՝ նոյեմբերի 5-ին նման արտահայտություն է լսել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը: Դատարանում այսօր հարցաքննվում են գործով վկաները. առաջին վկան, ով ոստիկան է,  հայտնեց, որ 2013թ. նոյեմբերի 5-ին ծառայություն է իրականացրել, եղել են Բայրոն փողոցում, այնուհետև հեռախոսակապով հահանգ են ստացել մոտենալ  Մաշտոցի պողոտային: Ըստ վկայի՝ մինչ մոտենալը պայթյուներ և գոռգոռոցներ են լսել, ապա մոտեցել են դեպքի վայրին, այնտեղ պայթյուններ են եղել, որոնցից ծուխ է առաջացել:  Վկան հայտնեց նաև, որ լսել է «Միլիցա ա, խփեք  արտահայտությունը, ինպես նաև տեսել  է, որ քաղաքացիական հագուստով անձի են հարվածել:  Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցին՝ վկան ասաց, որ հարվածների արդյունքում արունոտվել է քաղաքացիական հագուստով անձի դեմքը:

Դատարանում այժմ ընդմիջում է հայտարարվել: Նշենք նաև, որ Շանթ Հարությունյանը վրդովվեց վկայի հարցաքննության ընթացքում, և նրան դուրս բերեցին դատական նիստերի դահիճից:

Տեսանյութեր

Լրահոս