Բուժում Գերմանիայում. Ռադիոլոգիայի նոր դարաշրջան. Հիպոկամպի շրջանում ուռուցքների կամ մետաստազների դեմ պայքարն այլևս հնարավոր է…

Ըստ գերմանական «Ֆոկուս» ամսագրի վարկանշային ցանկի՝ Ֆրայբուրգի Համալսարանական Կլինիկայի լազերային թերապիայի բաժանմունքը Գերմանիայի լավագույն քառյակում է:

Այն փայլուն հեղինակության է արժանացել շնորհիվ անհատապես յուրաքանչյուր հիվանդի համար նախագծված բուժման բացառիկ ծրագրերի:

Մարդկային ուղեղի խորքում կա մի հատված, որն անվանում են հիպոկամպ տվյալ կենդանուն նման լինելու պատճառով: Այս շրջանը ծայրահեղ զգայուն է և միաժամանակ կարևորագույն դեր է կատարում հիշողության ձևավորման մեջ:

Նախկինում ուղեղի այս հատվածի ուռուցքների կամ մետաստազների ճառագայթումը անխուսափելիորեն ուղեկցվում էր հիպոկամպի վնասվածքով, քանի որ այն ևս ստանում էր ճառագայթման չափաբաժին:

Կարդացեք նաև

Այժմ դա անցյալում է. պրոֆեսոր, բ.գ.դ. Անկա-Լիջիա Գրոսուի՝ Ֆրայբուրգի Համալսարանական Կլինիկայի լազերային թերապիայի բաժանմունքի գլխավոր բժշկի ղեկավարությամբ հետազոտական խումբը մշակում և կիրառում է այդ գերզգայուն կառուցվածքը շրջանցող նորարարական մեթոդներ:

Սա մեկն է այն բազմաթիվ օրինակներից, որոնք պարզորոշ վկայում են ճառագայթային թերապիայի նոր դարաշրջանի մասին: Վերջերս Ֆրայբուրգի Համալսարանական Կլինիկայում շահագործման է հանձնվել լիցքավորված մասնիկների գերժամանակակից արագացուցիչ, որը հնարավորություն է տալիս ճառագայթը շատ հստակ ուղղորդել ուռուցքի վրա՝ չվնասելով հարևան հյուսվածքները:

Գրեթե միևնույն ժամանակ այստեղ հայտնվել է նոր 4D-համակարգչային տոմոգրաֆ, որը կարող է գրանցել հիվանդի շնչառական շարժումները, ինչի շնորհիվ ճառագայթի ուղղությունը կարելի է ակնթարթորեն շտկել միլիմետրի ճշտգրտությամբ:

Սա ևս մի քայլ է մեծ նշանակություն ունեցող գերճշգրիտ (ստերեոտակտիկ) մեթոդների զարգացման ուղղությամբ, եթե հաշվի առնենք, որ ուռուցք ունեցող յուրաքանչյուր երկրորդ հիվանդի ճառագայթային թերապիա է նշանակվում:

7777

Տեսանյութեր

Լրահոս