Բաժիններ՝

Հետաքրքիր փաստեր երազների մասին

Կույր անձանց երազները: Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և էմոցիաների տեսքով:

Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո, արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը:

Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում: Ցանկացած մարդկային էակ (բացի ծայրահեղ հոգեբանական խանգարումների), լինի կին, թե տղամարդ քնում են և երազներ են տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց իրենց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց և կանանց են տեսնում:

Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք: Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց դուք գիտեք արդյոք, որ ձեր միտքը չի հորինել նրանց դեմքերը, դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում, փողոցով քայլելիս կամ մի մարդաշատ վայրում, ուղղակի չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ ձեր երազի մեջ տեսած ձեր կողմից նշված անծանոթ մարդասպանը կարող է լինել մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ դուք փոքր երեխա էիք: Մենք բոլորս էլ տեսնում ենք օրական 10 հազար դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:

Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Երազների մոտ 12%-ը սև ու սպիտակ են: Կան մարդիկ, որոնք տարբեր սյուժեներով երազներ են տեսնում: Բայց դեռևս պարզված չէ, թե ավելի էմոցիոնալ են այն երազները որոնք սև ու սպիտա՞կ են թե՞ գունավոր երազները:

Երազները նրա մասին չեն, ինչի մասին տեսնում եք: Եթե դուք երազ եք տեսնում  կոնկրետ որևէ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները ունեն խորը սիմվոլիկ լեզու. անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է: Այսպիսով, սիմվոլները ձեր երազներում ավելի քիչ հավանական է, որ կլինեն այն սիմվոլների վերարտադրությունը, որոնք իրականում կան:

Ծխելը դադարեցնելուց ավելի գունավոր երազներ են տեսնում:  Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են օգտագործել և հետո թողել՝ ունենում են ավելի գունավոր երազներ, քան երբևէ: Համաձայն «Անոմալ հոգեբանության» լրագրի` ծխելուց զուրկ մարդիկ 1-4 շաբաթների ընթացքում 33%-ը ունենում է ծխելու մասին 1 երազ: Շատ երազներում նրանց այդ ծխելու պրոցեսը ուղեկցվել է մեղքի զգացումով և բացասական հույզերով: Ծխելու մասին երազները ծխախոտի դեմ պայքարի արդյունք է: Բայց բոլոր երազները ավելի գունեղ էին, քան սովորաբար:

Արտաքին ազդակները ներխուժում են երազների մեջ: Դա կոչվում է երազի ներմիավորում և դա փորձ է, որը մեզանից շատերը ունեցել են և եղել է իրական կյանքից եկած ազդակ: Նմանատիպ օրինակ է, երբ դուք իրականում ծարավ եք և ձեր միտքը այդ զգացողությունը միավորում է ձեր երազի հետ, որից հետո կարող է երազի մեջ սկսեք մեծ բաժակով ջուր խմել, բայց դա, իհարկե, չի օգնում իրական ծարավը հագեցնելու, կարճ ժամանակ անց ծարավի միտքը նորից սկսվում է երազի մեջ այնքան, մինչև արթնանաք և ջուր խմեք:

Դուք անշարժացած եք քնելու ժամանակ: Հավատում եք, թե ոչ, բայց դուք վիրտուալ կերպով անշարժանում եք ձեր քնի ժամանակ (հավանաբար, որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումները մարմնի կողմից): Նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում պարալիզացված:

Մի քանի այլ կարևոր փաստեր: Նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչ 3 տարեկան: Հենց այդ տարիքից սկսած երեխաները ավելի շատ մղջավանջներ են ունենում:

hogebn.info
Թարգմանությու նը՝ doctors.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս