Բաժիններ՝

Երգչուհի Լեոնորան և պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում

Օպերային երգչուհի Լեոնորան եւ նրա ամուսինը` պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը սպասում են իրենց առաջնեկին, ով լույս աշխարհ կգա հաջորդ տարվա փետրվարին կամ մարտին: Լեոնորայի հղիությունը դեռ 2 ամսեկան է և զույգը դեռ չի մտածել բալիկի անվան մասին. «Չնայած… Համոզված եմ, Վիգենի մոտ կա տարբերակ, սակայն չի արտահայտվում», – կատակում է երգչուհին:

Չնայած նրան, որ հղիությունը բավականին բարդ է ընթանում, Լեոնորան չի պատրաստվում լքել բեմը. «Իհարկե, սկզբնական շրջանն է եւ շատ ծանր եմ տանում: Սակայն դա չի խանգարի կարիերային: Ավելին՝ կնպաստի, որ նա դեռ չծնված լսի ճիշը երաժշտություն»:

Ըստ ապագա ծնողների, նրանք աղջիկ են սպասում. «Միշտ պատասխանել եմ, թե առաջին երեխաս պետք է աղջիկ լինի: Սակայն դա մեր ուզելով կամ որոշելով չէ: Աստված պետք է որոշի, թե ինչ է մեզ պարգեւելու, եւ ես Աստծուց երբեք առաջ չեմ ընկնի: Տղա, թե աղջիկ, միեւնույն է՝ շնորհակալ կլինեմ Աստծուց, կարեւորը առողջ բալիկ ունենալն է եւ Տիրոջ շնորքով մեծացնելը», – նշում է Վիգենը, իսկ Լեոնորան հավելում. «Ես զգում եմ, որ աղջիկ է: Ասում են, թե մոր սիրտը չի խաբում: Տեսնենք»:

Վիգենը նշում է, որ « բավականին խիստ և լուրջ մոտեցում ցույց կտամ, ջանք չեմ խնայի նրա դաստիարակության և կրթության համար: Բայց թե ինպես եմ դա անելու, միայն Աստված գիտի» (ժպտում է):

Ցավոք, իրենց ապագան նորաստեղծ ընտանիքը Հայաստանում չի տեսնում. «Իմ աշխատանքը եւ կնոջս կարիերան ավելի լայն կծավալվի դրսում: Այնտեղ համերգներ ունենք: Հայաստանը մեր հայրենիքն է, սակայն, ցավոք, իմ համար այն դարձել է միայն ամառային արձակուրդների վայր, ուր կգամ մի փոքր հանգստանալու եւ հարազատներին այցելելու», – նշեց Վիգենը:

Իսկ Լեոնորան բացատրում է պատճառը. «Շատ կցանկանայի, սակայն, ցավոք, իմ ընտրած ուղղությունը հայրենի երկրում այդքան զարգացում չունի: Ահա թե ինչու ամուսնուս հետ ընտրել ենք թափառական հայի տիպարը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս