Բաժիններ՝

ԵՄ-ը պատժամիջոցներ կկիրառի ևս 15 անձի ու 18 ընկերության նկատմամբ՝ կապված Ուկրաինայի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ պատժամիջոցներ կկիրառի ևս 15 անձի ու 18 ընկերության նկատմամբ: Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի կայացրած որոշման մեջ, որը հրապարակվել է այսօր:

Դրանում նշված է, որ պատժամիջոցների տակ ընկած այդ անձինք ու կազմակերպությունները պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների համար:

Դրա համար որոշվել է սառեցնել նրանց ակտիվներն ու արգելել նրանց մուտքը ԵՄ-ի տարածք: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031