
Ճապոնիայի ՊՆ-ը մտահոգված է Ռուսաստանին ֆրանսիական ռազմանավեր վաճառելու կապակցությամբ

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան մտահոգություն է հայտնել Ռուսաստանին ֆրանսիական «Միստրալ» ուղղաթիռակիրներ վաճառելու կապակցությամբ:
Օնոդերան իր մտահոգությունները հայտնելու է անձամբ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանին, ով հուլիսի 29-ին ժամանելու է Տոկիո:
Օնոդերան նրան հայտնել է, որ ներկայումս նպատակահարմար չէ Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավեր վաճառելը՝ հաշվի առնելով ժամանակակից միջազգային դրությունը:
Սրանից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հիասթափությունն էր հայտնել Ֆրանսիայի իշխանություններից՝ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը շարունակելու համար: