Ռուսաստանը պլանավորել է Ղրիմում զարգացնել իր Սևծովյան նավատորմի բազավորման համակարգը
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմում ի հայտ կգան Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավային ու առափնյա նոր միավորներ, ինչպես նաև կվերականգնվեն ավելի վաղ կրճատվածները: Այս մասին հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի ռազմածովային շտաբի պետ, դերծովակալ Անատոլի Դոլգովը:
Նա ընդգծել է, որ իրենք ունեն Սևծովյան նավատորմի բազավորման համակարգի զարգացման նպատակային ծրագիր՝ նախատեսված մինչև 2020 թվականը: Դոլգովը հավելել է, որ այդ նախագիծը գնահատվում է 90 միլիարդ ռուբլի:
Միևնույն ժամանակ Սևաստոպոլի օրենսդիր ժողովի պատգամավորները կարծում են, որ միջազգային լարվածության պայմաններում ճիշտ կլինի սահմանափակել քաղաքի մուտքը: