Բաժիններ՝

Ավարտվել է «Գազպրոմի» ղեկավար Միլերի համար 114 միլիոն ռուբլի արժողությամբ պլանշետի մշակումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Saprun ընկերությունն ավարտել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի համար 114 միլիոն ռուբլի արժողությամբ պլանշետային համակարգչի մշակումը և պլանավորում է պատվիրատուին այն ներկայացնել մինչև ամռան վերջ:

Դրա մշակման ավարտի մասին գործակալությանը հայտնել են IT շուկայում նրա իրազեկ երկու աղբյուրները: Նրանցից մեկը հայտնել է, որ նախագծի մշակումն ավարտված է, իսկ երկրորդը հավելել է, որ սարքի շնորհանդեսը կիրականացվի 1-2 ամսում:

Ամենայն հավանականությամբ, պլանշետի շնորհանդեսը Մոսկվայում կիրականացվի օգոստոսի 20-ից հետո: Ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: «Գազպրոմը» Միլեի համար պլանշետ ստեղծելու մրցույթը հայտարարել էր 2013 թվականի ամռանը:

Այն շահել էր Saprun ընկերությունը՝ առաջարկելով 114.4 միլիոն ռուբլի գին՝ առավելագույն հնարավոր 119.7 միլիոն ռուբլուց: Պատվիարատուն արդեն մասնակի վճարում է կատարել աշխատանքի համար:

Աղբյուրները հայտնել են, որ պատվիրատուն աստիճանաբար է կատարում վճարումները՝ աշխատանքների յուրաքանչյուր փուլի ավարտի հետ մեկտեղ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031