Բաժիններ՝

Իսրայելը մտադիր չէ բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը մտադիր չէ բանակցություններ վարել ՀԱՄԱՍ շարժման հետ: Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի փոխդեսպան Օլգա Սլովը:

Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է, և որ նրա հետ բանակցություններն անհնար են. «Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հասնել հրադադարի»:

Հուլիսի 7-ից Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից իրականացվող «Անխախտ ժայռ» գործողության հետևանքով Գաայի հատվածում զոհվել է ավելի քան 800 մարդ: Իսրայելի բանակը կորցրել է 45 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031