Բաժիններ՝

Ղրղզստանում հեռակա կարգով ցմահ ազատազրկման են դատապարտել երկրի նախկին նախագահին ու վարչապետին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բիշքեկի կայազորի ռազմական դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրղզստանի նախկին նախագահ Քուրմանբեկ Բակիևին ու նրա եղբայր Ժանիբեկ Բակիևին, ով գլխավորել է երկրի Պետական պահպանման ծառայությունը:

Բակիևները մեղավոր են ճանաչվել սպանությունների կազմակերպմանը, մահափորձերի իրականացմանը մասնակցություն ունենալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ: Դատարանը վճռել է առգրավել Բակիևներին պատկանող գույքը:

Բացի այդ, նույնպիսի պատիժ (ցմահ ազատազրկում և գույքի առգրավում) սահմանվել է Ղրղզստանի նախկին վարչապետ Դանիյար Ուսենովը՝ սպանությունների կազմակերպմանը մասնակից լինելու համար: 2010 թվականի ապրիլին ղրղզական ընդդիմության մի քանի հազար ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Բիշքեկի կենտրոնական հրապարակում:

Նրանց մի մասը փորձել էր մուտք գործել Կառավարության շենքի տարածք, սակայն այն հսկող զինծառայողները կրակ էին բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով սպանվել էր 77 և վիրավորվել էր 360 մարդ:

Ներկայումս Բակիևները գտնվում են Բելառուսում, իսկ Ուսենովի գտնվելու վայրը հայտնի չէ: Մինսկը Բակիևներին հանձնելու հարցում քանիցս մերժել է Բիշքեկին՝ նրանց համարելով քաղաքական փախստականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս