
Պորոշենկոն ստորագրել է «Մասնակի զորահավաքի մասին» հրամանը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Մասնակի զորահավաքի մասին» հրամանը:
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Ուկրաինայի Գերագույն ռադան դա հաստատել էր երեկ: Տվյալ որոշման օգտին քվեարկել է նիստերի դահլիճում գրանցված 318 պատգամավորից 232-ը:
Փաստաթղթին կից բացատրագրում ընդգծված է, որ մասնակի զորահավաքի մասին որոշում ընդունելը պայմանավորված է Ուկրաինայի տարածքում ահաբեկչական երևույթների տարածմամբ, որոնք հանգեցնում են խաղաղ բնակչության, զինծառայողների ու իրավապահների կործանմանը:
Դրանում նաև նշված է, որ զորահավաքն անցկացվում է 45 օրվա ընթացքում՝ համապատասխան հրամանի ուժի մեջ մտնելուց հետո: