
Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Հայաստանում ԶԼՄ-ների վերաբերյալ դատարանի որոշման կապակցությամբ

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ մտահոգություն է հայտնել Հայաստանում դատարանի կայացրած որոշման կապակցությամբ, որը ԶԼՄ-ներին հարկադրում է բացահայտել իրենց տեղեկատվական աղբյուրները:
Հունիսի 26-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքներից Վարչական դատարանը վճռել է, որ երկու ԶԼՄ՝ «Հրապարակ» թերթն ու Ilur.am լրատվական պորտալը, Շիրակի մարզում բարձրաստիճան ոստիկանի մասնակցությամբ քրեական գործի հետաքննության շրջանակներում պետք է ներկայացնեն իրենց աղբյուրները:
Միյատովիչը մտահոգ է, որ այդ որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ԶԼՄ-ների վրա, քանի որ դա կարող է խանգարել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի պատասխանները ստանալուն:
Միյատովիչն ընդգծել է, որ լրագրողական հետաքննության առանցքային սկզբունք է հանդիսանում լրագրողների կողմից անձնական աղբյուրների պաշտպանության իրավունքը, ինչի մասին քանիցս ԵԱՀԿ-ի կողմից հայտարարվել է՝ որպես խոսքի ազատության հիմնական պահանջ: