Բաժիններ՝

Իրաքի խորհրդարանն այսօր կփորձի ընտրել նոր նախագահ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի խորհրդարանը կփորձի այսօր ընտրել երկրի նոր նախագահ, ով կփոխարինի գործող նախագահ Ջալալ Թալաբանիին: Իրաքի Սահմանադրության համաձայն, պետության ղեկավարին ընտրում են պատգամավորները:

Նախագահն իր հերթին առաջադրում է վարչապետի թեկնածությունը՝ խորհրդարանական մեծամասնությունից, որը ձևավորում է կառավարություն և փաստացիորեն ղեկավարում է երկրի գործադիր իշխանությունը:

Իրաքյան ԶԼՄ-ները կանխատեսում են, որ քվեարկությունը չի լինի պարզ: Բանն այն է, որ իրենց թեկնածությունն առաջադրել են տասնյակ իրաքցիներ, և պատգամավորները հարկադրված կլինեն դիտարկել դրանք:

Սակայն ոչ պաշտոնական պայմանավորվածությունների համաձայն, Իրաքում նախագահի պաշտոնը զբաղեցնում է քրդերի ներկայացուցիչը, ինչի համար էլ  կարևոր է, թե ում է առաջադրել Իրաքի խորհրդարանի քրդական խմբակցությունը: Սակայն քրդերն առաջադրել են միանգամից երկու թեկնածուի, քանի որ չեն կարողացել պայմանավորվել միասնական թեկնածուի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս