Բաժիններ՝

Օբաման Եվրոպային կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ, որի ժամանակ Եվրոպային կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Օբաման ընդգծել է, որ Մոսկվան վճարելու է «հավելյալ գին», եթե նա չդադարի Ուկրաինայի արևելքում գործող զինյալներին աջակցելը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Օբաման հայտարարել է, որ ողջունում է Եվրոպայի կողմից հավելյալ պատժամիջոցների սահմանումը նրանց դեմ, ովքեր ապակայունացնում են իրավիճակն Ուկրաինայում: Օբաման սպառնացել է, որ եթե Ռուսաստանը շարունակի աջակցել աշխարհազորայիններին, ապա կխստացվեն նրա դեմ պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031