Բաժիններ՝

Մալայզիական Boeing-ի «սեւ արկղերը» կվերծանվեն Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիան համաձայնել է վերծանել Ուկրաինայում կործանված մալայզիական Boeing-ի «սեւ արկղերը», «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում երեքշաբթի գրել է վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

«Մենք դրական ենք պատասխանել Նիդեռլանդների` Ֆարնբորոյի փորձագետներին «սեւ արկղերը» հանձնելու դիմումին»,-նշել է Քեմերոնը:

Ավելի վաղ Նիդեռլանդները, որի տարածքում ICAO-ի ղեկավարությամբ պետք է անցկացվի մալայզիական օդանավի կործանման հանգամանքների հետաքննություն, բրիտանական կողմին հարցում էր ուղարկել «սեւ արկղերը» Բրիտանական հետաքննությունների բյուրոյում վերծանելու վերաբերյալ:

Նիդեռլանդներում հուլիսի 23-ը համազգային  սգո օր է հայտարարված: Հենց այդ օրն էլ վայրէջք կկատարի կործանված օդանավի զոհերի աճյունները տեղափոխող առաջին ինքնաթիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031