Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի պետքարտուղար Ադիլբեկ Ջաքսիբեկովը հանդիպել է Ղազախստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսիս Էթիենի հետ: Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պաշտոնական այցով Ղազախստան մեկնելու նախապատրաստման հարցը: Օլանդի ղազախական այցը պլանավորված է 2014 թվականի երկրորդ կեսին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ֆրանսիայի ու Ղազախստանի երկկողմ համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում նաև ռազմատեխնիկական բնույթի փոխգործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031