Բաժիններ՝

Ռուսաստանն Ուրալից ու Սիբիրից ավելի քան 20 կործանիչ է տեղափոխում Կրասնոդար

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերն Ուրալի Շագոլ և Արևելյան Սիբիրի Կանսկ ավիաբազաներից Կրասնոդարի երկրամաս են տեղափոխում Су-24М և МиГ-31БМ ինքնաթիռներ: Դրանք կմասնակցեն Աստրախանի մարզի Աշուլուկ զորավարժարանում ու Սև ծովում անցկացվելիք զորավարժություններին:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ զորավարժության սցենարի համաձայն, ավելի քան 20 ինքնաթիռ Կրասնոյարսկի ու Չելյաբիսնկի մարզերում գտնվող ավիաբազաներից 2000-4000 կիլոմետր երկարությամբ անվայրէջք թռիչք են իրականացնելու դեպի Կրասնոդարի երկրամաս:

Այդ ընթացքում մարտական ինքնաթիռների օդաչուներն իրենց մեքենաներն օդում երկու անգամ լիցքավորելու են Ил-78 լիցքավորիչ ինքնաթիռների օգնությամբ: Առաջիկա զորավարժությունների ժամանակ օդաչուները կիրառելու են «օդ-օդ» դասի ղեկավարվող հրթիռներ, ինչպես նաև «օդ-երկիր» դասի հրթիռներ ու ավիառումբեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031