
ՌԴ Գլխավոր շտաբը հերքել է Ուկրաինա «Բուկ» զենիթա-հրթիռային համալիր ուղարկելու մասին պնդումները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինայի աշխարհազորայիններին չի հատկացրել «Բուկ» զենիթա-հրթիռային համալիր (ԶՀՀ), ինչպես նաև այլ սպառազինություն ու ռազմական տեխնիկա:
Այս մասին լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Կարտապոլովը:
Նա ակնհայտ կեղծիք է որակել ԶԼՄ-ների կողմից տարածված այն կադրերը, որոնցում, իբրև թե, պատկերված է Ռուսաստանից Ուկրաինա «Բուկ» ԶՀՀ-ի առաքումը: Կարտապոլովն ընդգծել է, որ այդ կադրերն արված են Կրասնոարմեյսկ քաղաքում, որը մայիսի 11-ից գտնվում է ուկրաինական բանակի վերահսկողության ներքո: