
Ուկրաինացի զինվորականները զինյալներին դուրս են մղել Ձերժինսկ քաղաքից

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկած արագ ու անզիջում գործողությունների արդյունքում տիրել են Ձերժինսկ քաղաքին: Նրանք ձերբակալել են մեծ թվով զինյալների, ինչպես նաև առգրավել են զենք ու զինամթերք: Ձերժինսկի վրա բարձրացվել է Ուկրաինայի դրոշը:
Այս մասին հայատարարել է Հակաահաբեկչական գործողության շտաբի մամլո ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակումը Սևեռոդենցկ, Լիսիչանսկ քաղաքների ուղղությամբ, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի արվարձաններում: Մասնավորապես, մարտեր են ընթանում Դոնեցկի օդանավակայանի ու երկաթուղային կայարանի շրջանում: