Բաժիններ՝

ՌԴ Գլխավոր շտաբը մալայզիական Boeing-ի կործանումից առաջ նրա մոտ ֆիքսել է ուկրաինական մարտական ինքնաթիռ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մալայզիական Boeing օդանավի աղետից առաջ նրանից 3-5 կիլոմետր հեռավորութան վրա նկատվել է ուկրաինական մարտական ինքնաթիռ:

Այս մասին լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Կարտապոլովը.

«Գրանցվել է երեք քաղաքացիական օդանավի, այդ թվում նաև մալայզիական ավիաուղիների Boeing 777-ի առկայություն: Միևնույն ժամանակ մենք այդ բարձրության վրա ֆիքսել ենք ուկրաինական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ, ենթադրաբար «Սու-25», որը գտնվել է  Boeing 777-ից 3-5 կիլոմետր հեռավորության վրա»:

Ռուսական լրատվամիջոցը չի բացառում, որ ներկայումս կարող է կրկնված լինել 2001 թվականի սցենարը, երբ Ուկրաինան Սև ծովի երկնքում կործանեց ռուսական մարդատար օդանավ:

Այն ժամանակ Ուկրաինայի ՀՕՊ-ի զորքերը զորավարժության ժամանակ С-200 հրթիռային համալիրի հրթիռի միջոցով կործանել էին Թել Ավիվից Նովոսիբիրսկ մեկնող «Տու-154» ինքնաթիռը: Դրա հետևանքով զոհվել էր 78 մարդ, որոնց մեծ մասը (66 ուղևոր)՝ Իսրայելի քաղաքացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031