
Ռուս միլիարդատերերը սարսափում են նոր պատժամիջոցներից, սակայն Պուտինից ավելի շատ են վախենում. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարները դեռ խստապես վախենում են, որ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը կհանգեցնի նոր, ավելի կործանարար պատժամիջոցների սահմանմանը: Միևնույն ժամանակ նրանք ավելի շատ վախենում են բռնություններից, որպեսզի այդ մասին հայտարարեն հրապարակավ:
Եթե Պուտինը չձեռնարկի գործուն քայլեր պատերազմն ավարտելու ուղղությամբ, ապա նա ռիսկի է դիմում դառնալ միջազգային վտարակ, ինչպես որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է, որին արդեն բազում տարիներ է, ինչ ԱՄՆ-ը համարում է Եվրոպայի վերջին բռնապետ:
Մոսկվայում գործող Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնը գլխավորող Իգոր Բունինը հայտարարել է, որ տնտեսական ու բիզնես էլիտան պարզապես սարսափի մեջ են. «Դժգոհության յուրաքանչյուր ցուցիչ, և նրանց ծնկի կբերեն:
Ներկայումս շատ մեծ է տնտեսության առանձին ճյուղերի դեմ պատժամիջոցների սպառնալիքը, և բիզնեսն ունի լուրջ հիմքեր՝ դրանցից վախենալու համար: Եթե պատժամիջոցներ սահմանվեն ողջ ֆինանսական սեկտորի դեմ, ապա տնտեսությունը կփլուզվի կես տարի անց»: