
Պորոշենկոն ռուս փորձագետներին հրավիրել է մասնակցել Դոնբասի ավիաաղետի հետաքննմանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ռուս փորձագետներին հրավիրել է մասնակցել Դոնբասում մալայզիական օդանավի կործանման հանգամանքների հետաքննմանը.
«Ես՝ որպես Ուկրաինայի նախագահ, առաջին հերթին հրավիրել եմ այն երկրներին, որոնց ներկայացուցիչները տուժել են ավիաաղետի ժամանակ: Խոսքն առաջին հերթին գնում է Նիդերլանդների, Մալայզիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի մասին:
Ես հանձնարարել եմ հրավիրել ռուսական ներկայացուցչի, որպեսզի այդ ամենն իրականացվի առավելագույն թափանցիկության պայմաններում»:
Հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում կործանվեց «Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որն Ամստերդամից մեկնում էր դեպի Կուալա Լումպուր: Ինքնաթիռում գտնված բոլոր 298 անձինք զոհվել են:
Ավիափոխադրողի հաղորդմամբ՝ ինքնաթիռում գտնվել են 9 երկրի քաղաքացիներ. Մալայզիա, Նիդերլանդներ, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բելգիա, Ֆիլիպիններ, Կանադա ու Նոր Զելանդիա: