Բաժիններ՝

ԱՄՆ-ում բանտարկյալին սխալմամբ ազատ են արձակել մեկ տարի շուտ

The New York Daily News-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Ռիքերս կղզի-բանտում բանտարկյալներից մեկին պատահաբար ազատ են արձակել սահմանված ժամկետից մեկ տարի ավելի շուտ: Այս մասին են վկայել բանտային փաստաթղթերն ու աղբյուրները:

23-ամյա Կիմանի Ուեյսն ուղղիչ հիմնարկը լքել է նախորդ երեքշաբթի, սակայն սխալը նկատվել է միայն երեք օր անց: Նման սխալ գործած բանտապետի անունը չի հրապարակվում: 2013 թվականի փետրվարին Ուեյսն իրեն մեղավոր էր ճանաչել Մանհեթենում իր զինված ծանոթի ուղեկցությամբ CD-ներ գողանալու մեջ:

Ուեյնի ազատազրկման ժամկետը լրանում է 2015 թվականի հուլիսի 15-ին: Բանտի աշխատակիցները ցայժմ փորձում են պարզել Ուեյսի գտնվելու վայրը: Նրանք միջադեպի մասին տեղյակ են պահել համապատասխան բոլոր մարմիններին, այդ թվում նաև Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031