Բաժիններ՝

Սիրիայի ապստամբները հարձակվել են Համայի ռազմական օդանավակայանի վրա

Al Watan պարբերականի փոխանցմամբ՝ սիրիական զինված ընդդիմության զինյալները հարձակվել են Դամասկոսից 220 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Համա քաղաքի ռազմական օդանավակայանի վրա: Ականանետից հրետակոծվել են նաև քաղաքի բնակելի թաղամասերը:

Դրա հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 11 խաղաղ բնակիչ: Համայի վրա հարձակման նպատակը Մորիկում ռազմական գործողություններ իրականացնող կառավարական ուժերին շեղելն է: Սիրիական բանակը հակահարձակման է անցել Մորիկում և սկսել է նեղել «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ-ալ-Նուսրա» խմբավորման զինյալներին:

Այդ բնակավայրը գտնվում է Համայից դեպի հյուսիս՝ Դամասկոսից Հալեպ տանող ռազմավարական ճանապարհի վրա: Այդտեղից ճանապարհ է գնում դեպի Իդլիբի նահանգ: Միևնույն ժամանակ սիրիական բանակի էլիտար զորամասերը «Իսլամական պետություն» խմբավորման մոջահեդների հետ մարտի մեջ են մտել Հոմսի նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031