Բաժիններ՝

Ուկրաինացի զինվորականները կտրել են երկրի արևելքում գործող զինյալների ապահովման ուղիները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ հակաահաբեկչական ուժերի հաջող գործողությունների արդյունքում Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում գործող զինյալների հիմնական խմբավորումները զրկվել են ապահովումից:

Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմակայություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը: Նրա խոսքերով՝ հակաահաբեկչական գործողության ուժերը սեղմում են օղակը Դոնեցկի ու Գոռլովկայի շուրջ, իսկ զինյալները հուսահատ դիմադրում են:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի կառավարությունը մոտ 599 միլիոն գրիվնա է հատկացրել Պաշտպանության նախարարությանը, ՆԳՆ-ին ու Պետական սահմանային ծառայությանը՝ սպառազինություն ու զենք գնելու համար: Այդ գումարից 200 միլիոն գրիվնան բաժին է ընկել ՊՆ-ին, 242.5 միլիոնը՝ ՆԳՆ-ին, իսկ մնացյալ 156.5 միլիոնը՝ Պետական սահմանային ծառայությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս