Բաժիններ՝

Մալայզիական օդանավը կործանած ՀՕՊ-ի համակարգն անջատողականներին տրամադրել է ՌԴ-ը. Ջոն Քերի

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը, որով կործանել են մալայզիական «Բոինգ» ինքնաթիռը, ռուսամետ անջատողականների ձեռքում հայտնվել է Ռուսաստանից: Այս մասին CNN հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Նա ընդգծել է, որ բոլոր հանցանշաններն ակնհայտորեն վկայում են, որ օդանավը կործանել են անջատողականները: Քերիի խոսքերով՝ ՀՕՊ-ի համակարգը, որից հուլիսի 17-ին կրակել են մալայզիական օդանավի վրա, կոչվում է «Բուկ»: Քերին վստահություն է հայտնել, որ ուկրաինական բանակն օդանավի կործանման վայրի մոտակայքում չունի նմանատիպ հրթիռային համակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031