Մաշկի ծերացման պատճառները
Ֆոտոծերացումը
doctors.am-ի փոխանցմամբ՝ ֆոտոծերացման մեղավորները արևի, ինչպես նաև սոլյարիի ժամանակ արձակվող ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, որոնք, բացի մաշկը շատ արագ ծերացնելուց, մեծացնում են նաև նորագոյացությունների առաջացման հավանականությունը:
Ֆոտոծերացումը վտանգավոր է այն առումով, որ 20-30 տարեկանում խանգարվում է մաշկի պիգմենտավորումը, որի պատճառով տարբեր մեծության բծեր են առաջանում: Ի վերջո, մաշկն սկսում է կնճռոտվել: 40 տարեկանից հետո ծերացման գործընթացն ավեփ է արագանամ՝ դեմքի մաշկը դեղնամոխրագույն երանգ է ստանում, կնճիռները տարածվում են ողջ դեմքով մեկ:
Ինչ անել. մաշկի վաղաժամ ծերացումից խուսափելու համար հարկավոր է մաշկը պաշտպանել հատուկ քսուքներով, ընդ որում` ոչ միայն ամռանը, այլև գարնանն ու աշնանը:
Ամռանը ոչ մի դեպքում արևային լոգանքներ չընղունել արևի բարձր ակտիվության ժամերին՝ 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ոչ բավարար խոնավաթյունը
Գիտական տվյալների համաձայն՝ մարդու մաշկը 70 տոկոսով բաղկացած է ջրից և պարբերաբար խոնավության պաշարը լրացնելու կարիք ունի: Այն պնդումը, թե առատ ջուր խմելու դեպքում հնարավոր է ապահովել մաշկի խոնավացման համար անհրաժեշտ ջրի քանակությունը, մոլորություն է: Թե ինչ հաճախականությամբ է անհրաժեշտ խոնավացնել մաշկը` հնարավոր չէ ասել, քանի որ դա շատ անհատական է և կախված է այն բանից, թե տվյալ մաշկը որքան ժամանակ է ի վիճակի պահպանել իր խոնավությունը:
Մաշկի ջրազրկումը կարող է թեփոտության, ձգվածության զգացողության, կնճիռների առաջացման և, ի վերջո, մաշկի վաղաժամ ծերացման պատճառ դառնալ:
Ի՞նչ անել. հարկավոր է օգտվել խոնավացնող միջոցներից: Դրանք են՝
- Խցանող միջոցները: Այդպիսին է, օրինակ, վազելինը, որը մաշկի մակերեսին հատուկ շերտ է ստեղծում, որն էլ արգելում է մաշկի խոնավությն աննշան կորուստն անգամ:
Կարևոր է.
Գիտականորեն ապացուցվել է, որ օրգանիզմում վիտամինների ոչ բավարար քանակը զգսւլիորեն մեծացնում է մաշկի վաղաժամ ծերացման հավանականությունը: Ուստի, տարին երկու անգամ (հատկապես գարնանը և աշնանը՝ ավիտամինոզի սեզոնին) խորհուրդ է տրվում օրգանիզմը լրացուցիչ հարստացնել վիտամիններով: Հատկապես կարևոր է, որ ձեր ընդունած վիտամինային խմբի մեջ անպայման Е վիտամին պարունակվի, որը կասեցնում է ազատ ռադիկալների քայքայիչ գործունեությունը հյուսվածքներում՝ կանխելով մաշկի ծերացումը:
Խոնավացնող միջոցները: Գլիցերինը հիդրոսկոպիկ միացություն է, որը մաշկի վերին շերտերում պահում է ջրի մոլեկուլները՝ թույլ չտալով, որ դրանք գոլորշիանան:
Սթրեսը
Սթրեսները քայքայում են նյարդային համակարգը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մաշկի և ողջ օրգանիգմի վրա:
Հաճախակի սթրեսներից մաշկը շատ շուտ կնճոոտվում է, հողագույն երանգ ձեռք բերում, չորանում և պատվում է չապաքինվող վերքերով:
Ինչ անել. նյարդային իրավիճակներում նանայով թեյ կամ մի քանի կաթիլ հանգստացնող ոգեթուրմ խմեք:
Մաշկի մեջ թունավոր նյութերի կուտակումը
Ժամանակի ընթացքում մաշկի մեջ թունավոր նյութեր են կուտակվում: Պատճառները մի քանիսն են՝ տարբեր դեղամիջոցների մեծ քանակության ընդունումը առանց բժշկի վերահսկալության, անորակ սնունդը, քլորացված ջրի օգտազործումը: Օրգանիզմը թունավոր նյութերով ծանրաբեռնելու դեպքում մաշկը կորցնում է արտաքին ազդեցություններին դիմագրավելու ընդունակությունը:
Ինչ անել. աշխատեք հնարավորինս վերացնել բոլոր այն վերոնշյալ պատճառները, որոնք կարող են նման հետեանքներ ունենալ:
Ծխելը
Ծխելու ժամանակ անոթները ավելի զգայուն են դառնում, մաշկն ավելի քիչ թթվածին է ստանում, խաթարվում է նաև մաշկի սնուցումը:
Ծխող մարդու մաշկը սովորաբար մոխրագույն է լինում՝ պատված մուգ բծերով, կարմրավուն այտուցներով: ժամանակի ընթացքում այն թոռոմում է և նկատելիորեն կախվում:
Ի՞նչ անել. միակ փրկաթյունը ծխելը թողնելն է կամ դրա քանակության խիստ սահմանափակումը:
Հիշեք.
- Սննդակարգի մեջ մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև ձավարեղեն, սև հաց և կաթնաթթվային մթերքներ ներառեք:
- Եթե օրվա ընթացքում չի հաջողվում ճաշել, աշխատեք գոնե 1 բանան ուտել և 1 բաժակ կեֆիր խմել. մինչև երեկո այլևս սովի զգացում չեք ունենա:
- Հնարավորինս շատ ջուր խմեք՝ նախապատվությունը տալով չգազավորված հանքային ջրին:
- Աշխատեք երեկոյան ժամը 7 ից հետո որևէ բան չուտել: