Բաժիններ՝

Հայաստան այցելող զբոսաշրջիկները նախապատվությունը տալիս են հյուրատներին

Այս տարի զբոսրաշրջիկների զգալի ակտիվացում է նկատվում, հատկապես` հյուրատնային ոլորտում: Հայաստան այցելող շատ զբոսաշրջիկներ հյուրատները գերադասում են հյուրանոցներից, թեև վերջինները շատ ավելի հարմարավետ են և սպասարկումն է ավելի լավը: «Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի գլխավոր տնօրեն Լուսինե Սմբատյանի խոսքով` զբոսաշրջիկները գերադասում են շփվել և Հայաստանը հասկանալ հայերի միջոցով:

Ըստ նրա` մեծացել են նաև հյուրատների նկատմամբ պահանջները. «Եթե 10 տարի առաջ շատ զբոսաշրջիկներն իրենք էին հարմարվում այն ամենին, ինչ հյուրատունն էր առաջարկում, այսօր իրադրությունը փոխվել է, որովհետև եթե մարդը վճարում է ինչ-որ բանի համար պահանջում է համարժեք մոտեցում: Արդյունքում` տարեցտաի հյուրատները կատարելագործվում են և ավելի շատ փոփոխություներ են կատարվում, բարելավվում են ծառայություններն ու կենցաղային պայմանները»: Ներկայումս Հայաստանում գործում է շուրջ 100 հյուրատուն` հանրապետության բոլոր մարզերում: Բիզնեսի այս ոլորտը նաև Արցախում է սկսում զարգանալ` 1 հյուրատուն հայտ է ներկայացրել օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունելու:

Անդրադառնալով առաջիկա թանկացումներին, Լ.Սմբատյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը դեռևս չի ազդի հյուրատների գների վրա, քանի որ վերջիններիս համար առավել կարևոր է զբաղվածությունը և նրանք համաձայն են աշխատել նվազագույն շահույթով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս