Ասադը Գազայի հատվածի ռմբակոծությունների համար մեղադրել է Էրդողանին
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի դիրքորոշմանն ու Թուրքիայի վարաչապետ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողության հետ:
Ասադը հայտարարել է, որ Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների հարցում Թուրքիան թույլ և անօգնական է Իսրայելի առջև: Ասադի խոսքերով՝ Թուրքիան Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիայի համար ստեղծել է բոլոր պայմանները:
Իսրայելի բանակն արդեն իսկ ցամաքային ռազմական գործողություններ է իրականացրել Գազայի հատվածում: