Բաժիններ՝

Ուկրաինան ԱՄՀ-ից երկրորդ տրանշը կստանա մինչև սեպտեմբեր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատրաստվում է Կիևին հատկացնել երկրորդ տրանշը՝ 1.4 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Նիկոլայ Գեորգիևը:

Նրա խոսքերով՝ այդ միջոցներն Ուկրաինային կհատկացվեն մինչև սեպտեմբեր: ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դիտարկելու է Ուկրաինայի հետ հետագա համագործակցության ծրագիրը:

ԱՄՀ-ն ապրիլի վերջին հաստատել էր Ուկրաինայի համար վարկային ծրագիրը, որն ընդհանուր առմամբ նախատեսում է Ուկրաինային հատկացնել 17.1 միլիարդ դոլար: Առաջին տրանշը՝ 3.2 միլարդ դոլար, Կիևը ստացել է մայիսին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ԱՄՀ-ը պետք է դադարեցնի Ուկրաինային վարկեր տրամադրելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031