Ասոցացման համաձայնագիրը Վրաստանին ընձեռում է 4 ազատություններից 3-ը. Կվիրիկաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման և խորն ու  համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախատեսում է մի շարք օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Նախարարը հավելել է, որ Ասոցացման համաձայնագիրը՝ ազատ առևտրի գոտով, Վրաստանին հնարավորություն է տալիս ունենալ 4 ազատություններից 3-ը՝ առևտուր, կապիտալի ու մարդկանց ազատ տեղաշարժ.

«Այդ համաձայնագիրը նշանակում է, որ վրացական արտադրանքի ու ծառայությունների առջև որոշակի պահանջները գոհացնելուց հետո բացվում է աշխարհի խոշորագույն շուկան, որը ներկա փուլում միավորում է 28 երկրի և ավելի քան 500 միլիոն սպառողի:

Ապրանքների ու ծառայությունների ազատ շրջանառությունը նպաստելու է Վրաստանի արտահանման պոտենցիալի մեծացմանը: Վրաստանը ներդրողների համար կդառնա ավելի գրավիչ երկիր, ինչը կհանգեցնի ներդրումների, նոր տեխնոլոգիաների ներհոսքին և նոր աշխատատեղեր ստեղծելուն»:

Կվիրիկաշվիլու խոսքերով՝ Վրաստանը բավական երկար նախապատրաստական շրջան է անցել համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների սկսման համար, իսկ բանակցային բուն գործընթացը տևել է 18 ամիս և ավարտվել է 2013 թվականի հուլիսի 22-ին:

Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել է նախորդ տարվա նոյեմբերի վերջին, Վիլնյուսում և ստորագրել է այս տարվա հունիսի 27-ին, Բրյուսելում: Վրաստանի խորհրդարանն այսօրվա նիստում վավերացնում է այդ համաձայնագիրը: Խորհրդարանի նիստին ներկա է նաև երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031