Գերմանիայում պահանջում են, որ ԵՄ-ը ՌԴ-ի հանդեպ սահմանի երրորդ մակարդակի պատժամիջոցներ
Գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Գերանիայի Բունդեսթագի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Կառլ Գեորգ Վելմանը հայտարարել է, որ Արմուտքը պետք է խստացնի Ռուսաստանի հանդեպ իր դիրքորոշումը, եթե հաստատվի, որ նա մասնակից է Ուկրաինայի տարածքում մալայզիական օդանավի կործանմանը.
«Արևմտյան երկրների ընկերակցությունը պետք է վերջապես արձագանքի առավելագույն խիստ հետևանքներով, եթե հաստատվի, որ օդանավի կործանմանը մասնակից է Ռուսաստանը: Խոսքն առաջին հերթին գնում է 3-րդ մակարդակի լայն պատժամիջոցների, դրանց արագ իրագործման մասին»:
Գերմանացի պատգամավորի խոսքերով՝ անուղղակի հանգամանքները վկայում են, որ Ռուսաստանը պատասխանատու է տեղի ունեցածում: Վելմանը հիշեցրել է, որ հուլիսի 16-ին տվյալ գոտում արդեն իսկ կործանվել է ուկրաինական ինքնաթիռ, և բացի այդ, մալայզիական օդանավի կործանման վայրում գործում են ռուսամետ զինյաները.
«Դա պրոֆեսիոնալ աշխատանք է: Կամավորները չունեն նման սարքավորում ու հմտություններ՝ կործանելու համար 10.000 մետր բարձրության վրա ընթացող ինքնաթիռը: Հասկանալի է, որ Ռուսաստանն անհամաչափ պատերազմ է ծավալել Ուկրաինայի դեմ»: