Բաժիններ՝

ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ է պատրաստել ՌԴ-ի դեմ՝ կապված օդանավի կործանման հետ. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի տարածքում մալայզիական օդանավի կործանումն էլ ավելի սրեց առանց այն էլ սրված միջազգային ճգնաժամը, ինչը կարող է ակտիվացնել Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի փորձերը, եթե հաստատվի, որ Մոսկվան մասնակից է օդանավի կործանմանը:

Օբամայի վարչակազմն արդեն իսկ պատրաստել է հավելյալ պատժամիջոցներ, որոնք կարող են արագորեն մտնել ուժի մեջ, եթե նման որոշում կայացնի Օբաման: Խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք այս ամենից հետո եվրոպացի պաշտոնյաները լրջորեն կանցնե՞ն գործի, թե՞ ոչ: Վերջիններս դեռ զգուշավորություն են պահպանում իրենց առաջին ելույթներում՝ նախքան հնարավոր միջոցներ ձեռնարկելը:

Վերլուծաբանների մի մասը գտնում է, որ ավիաաղետն անխուսափելիորեն հանգեցնելու է Ռուսաստանի հանդեպ եվրոպական մոտեցման վերանայմանը: Վերջին հաշվով դա ուժեղացնելու է ճնշումը Եվրոպայի վրա, որպեսզի նա վերջապես անի այն, ինչը պետք է արած լիներ շատ ավելի վաղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031