Յացենյուկը պատրաստվում է ամբողջովին խզել Ռուսաստանի հետ առևտրային կապերը
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը չի բացառել, որ կարող է վերջ տրվել Ռուսաստանի հետ առևտրային երկկողմ կապերին:
Յացենյուկն ընդգծել է, որ այնպիսի իրավիճակում, երբ արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի հանդեպ և սահմանափակում են երկկողմ առևտուրը՝ կրելով համապատասխան կորուստներ, ճիշտ չի լինի, որ ուկրաինական կողմը շարունակի Ռուսաստանի հետ առևտրային երկկողմ կապերը:
Յացենյուկի գնահատմամբ՝ ուկրաինական ապրանքների համար ռուսական շուկայի փակման դեպքում արտահանման նվազումը կկազմի մոտ 5 միլիարդ դոլար. «Ես գիտակցում եմ դրա տնտեսական բոլոր հետևանքները, սական հաստատապես գիտակցում եմ նաև, որ Ռուսաաստանը տնտեսական միակ շուկան չէ աշխարհում, ուր կարելի է արտահանել ուկրաինական արատադրանքը:
Դրա համար էլ կառավարությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի կարճաժամկետ հեռանկարում դիվերսիֆիկացնի վաճառաշուկաները: Ներկա դրությամբ մի շարք ընկերություններ ինքնուրույն դուրս են եկել այլ վաճառաշուկաներ և դրանով իսկ հնարավորություն են ստացել այնտեղ վաճառելու իրենց արտադրանքը»: