Բաժիններ՝

Ուկրաինայում մալայզիական օդանավը կործանել են Կրեմլի աջակցած զինյալները. Ռասմուսեն

Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ Ուկրաինայում մալայզիական օդանավը կործանել են Կրեմլի աջակցությունը վայելող զինյալները:

Ռասմուսենն ընդգծել է, որ իրեն ցնցել է մալայզիական օդանավի կործանման մասին տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ այդ աղետը չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի մասնակցության:

Ռասմուսենի խոսքերով՝ դեռ անհայտ են մնում ավիավթարի հանգամանքները, սակայն Ռուսաստանի մասնագետների կողմից տարածաշրջանում ստեղծած անկայունությունը ստեղծել է ավելի վտանգավոր իրավիճակ:

Ռասմուսենը կարևորել է օդանավի կործանման կապակցությամբ միջազգային ամբողջական հետաքննություն սկսելը, որպեսզի մեղավորներն արագորեն ենթարկվեն պատասխանատվության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս