Բաժիններ՝

Ուկրաինայում քաղաքացիական օդանավերի համար փակել են հակաահաբեկչական գործողության օդային տիրույթը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը Դոնեցկի մարզում մալայզիական օդանավի կործանման մասին տեղեկատվության հաստատումից հետո թռիչքների համար ամբողջովին փակել է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի, ինչպես նաև Խարկովի մարզի մի մասի օդային տիրույթը:

Ուկրաինայի կառավարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել օդանավի կործանումը հետաքննելու նպատակով: Օդանավի կործանման պատճառները պարզելում շահագրգռված են նաև միջազգային կազմակերպությունները: Հետաքննությանը հրավիրվելու են նաև այն երկրների ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները գտնվել են ինքնաթիռում:

Ընդհանուր առմամբ, մալայզիական օդանավում գտնվել են 9 երկրների քաղաքացիներ: ԱՄՆ-ի քաղաքացիների թիվը կազմել է 23:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031