Բաժիններ՝

Թուրքիայի ՍԴ-ը վճռել է, որ խախտվել են Հրանտ Դինքի ընտանիքի իրավունքները

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը դիտարկել է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած բողոքը:

ՍԴ-ը վճռել է, որ Դինքի սպանության հետաքննման ժամանակ ցուցաբերվել է անփութություն, չի իրականցվել արդյունավետ հետաքննություն, և որ խախտվել են Դինքի ընտանիքի իրավունքները:

Դինքի սպանության հետաքննման ժամանակ անփութություն ցուցաբերելու հարցում շոշափվում են սպանության ժամանակ Անվտանգության ծառայության ղեկավար Ջելալեթթին Ջերահի, Ահմեթ Իլհան Գյուլերի ու 6 ոստիկանի անուններ:

Այս ամենին զուգահեռ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանում շարունակվում է Դինքի սպանության գործով դատավարությունը: Կասկածյալներից Ահմեթ Իսքենդերը չի ներկայացրել դատարան, դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 30-ը:

Ավելի վաղ Հրանտ Դինք ընտանիքը փորձել էր հայցեր ներկայացնել Դինքի սպանության մեջ մեղավոր պետծառայողների նկատմամբ, սակայն մերժում էր ստացել առաջին ատյանի դատարանում, ինչից հետո դիմել էր ՍԴ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս