Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությանը թույլատրվել է վերսկսել դեպի Վրաստան կանոնավոր չվերթները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Ռուսաստանի ավիաիշխանություններից ստացել է դեպի Վրաստանի կանոնավոր ավիափոխադրումները վերսկսելու թույլտվություն: Այս մասին նշված է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) կայքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե ռուսական ավիաընկերությունն այդպիսի թույլտվություն ստացել էր նաև հունիսի սկզբին: Սակայն դրանից երկու շաբաթ անց ՌԴ ԱԳՆ-ը որոշում ընդունեց մերժել ռուսական ավիափոխադրողին՝ կապված դեպի Վրաստան կանոնավոր ավիաչվերթները վերսկսելու հետ:

Նման թույլտվություն ստացել է նաև «Յուտեյր» ավիաընկերությունը, որն «Աէրոֆլոտի» նման մտադիր է շաբաթական 7 չվերթ իրականացնել դեպի Թբիլիսի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031