Բաժիններ՝

Կահիրեում ձերբակալել են Եգիպտոսի նախկին նախագահի որդուն

Եգիպտական МЕНА լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեի իրավապահ մարմինների աշխատակիցներն այսօր ձերբակալել են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսի որդի Աբդուլլահին: Փախուստի մեջ գտնվող 19-ամյա Աբդուլահին ձերբակալել են Կահիրեի հարավում գտնվող երկաթուղային կայարանում:

Ոստիկանությունն Աբդուլլահին ու նրա ընկերոջը ձերբակալել է մարտի 1-ին, ինչը տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել էր հաշիշ: Հաջորդ օրը երիտասարդներին ազատ էին արձակել, քանի որ նրանք համաձայնվել են փորձաքննության համար անալիզ ներկայացնելուն: Անալիզը դրական արդյունք էր տվել:

Հուլիսի 2-ին եգիպտական դատարանը Աբդուլլահ Մուրսիին ու նրա ընկերոջը հեռակա կարգով մեղավոր ճանաչեց հաշիշ պահելու և օգտագործելու մեջ և երկու երիտասարդին էլ դատապարտեց մինչև 1 տարվա ազատազրկման: Նրանց նաև տուգանեցին 10.000 եգիպտական ֆունտով (մոտ 1400 դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031