Դավութօղլուն Գազայի հատվածի հարցով կոչով դիմել է ՄԱԿ ԱԽ-ին ու ԻՀԿ-ին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կոչով դիմել է ՄԱԿ ԱԽ-ին, Իսլամական համագործակցություն կազմակերպությանն ու ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով խորհրդին՝ կապված Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Դավութօղլուն կարևորել է արտակարգ նիստի գումարումը՝ կապված Գազայի հատվածի դեմ Իսրայելի ցամաքային գործողություն սկսելու հետ, որի ժամանակ իսրայելական տանկերը մտել են Գազայի հատված:

Դավութօղլուն դատապարտել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողությունը՝ հավելելով, որ նման նախաձեռնություն ակնկալում է նաև այլ երկրներից: Դավութօղլուն Գազայհի հատվածի հարցը քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ և կոչ է արել, որ ՄԱԿ ԱԽ-ը Գազայի հատվածի հարցով գումարի արտահերթ բաց նիստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031