Բաժիններ՝

Ուկրաինան պատասխանատվություն է կրում մալայզիական օդանավի կործանման համար. Պուտին

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ Ուկրաինան պատասխանատվություն է կրում Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի կործանման համար.

«Անկասկած է, որ պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել այդ սարսափելի աղետը, պատասխանատվություն է կրում դրա համար: Այդ աղետը տեղի չէր ունենա, եթե այդ հողում տիրեր խաղաղություն, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում չվերսկսվեին ռազմական գործողությունները»:

Պուտինը Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել է անել ամեն հնարավոր բան՝ պարզելու համար աղետի օբյեկտիվ պատկերը. «Մենք պետք է անենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի տեղի ունեցածի օբյեկտիվ պատկերը մատչելի դառնա թե՛ մեր հասարակությանը, թե՛ Ուկրաինայի հասարակությանը, և թե՛ համայն աշխարհին»:

Պուտինը հավելել է, որ արդեն իսկ հանձնարարականներ է տվել ռուսական ռազմական գերատեսչություններին, որպեսզի նրանք անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն այդ հանցանքի հետաքննման հարցում: Մալայզիական օդանավի կործանման հետևանքով զոհվել է 295 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031