Բաժիններ՝

Մալայզիական կործանված Boeing 777-ում գտնվել է 80 անչափահաս. Osterreich

Ավստրիական Osterreich թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի տարածքում կործանված Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավում գտնվել է 80 երեխա: Սակայն դա պաշտոնական տեղեկատվություն չէ: Օդանավն Ամստերդամից չվերթ էր իրականացնում դեպի Կուալա Լումպուր:

Ավելի վաղ ավիափոխադրողը հայտնել էր, որ օդանավում գտնվել է 295 մարդ՝ 280 ուղևոր և 15 հոգանոց անձնակազմը: Ուղևորների թվում գտնվել են ԱՄՆ-ի 23 քաղաքացիներ: Բոլոր ուղևորները զոհվել են: Այսօր առավոտյան ժամը 07.00-ի դրությամբ հայտնաբերվել են նրանցից 121-ի դիակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031