Աշխատանքային ներգաղթյալները պետք է տիրապետեն նաև Ռուսաստանի սահմանադրությանը
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կրթության ու գիտության նախարարությունը հաստատել է աշխատանքային ներգաղթյալների համար քննություն անցկացնելու կարգը:
Աշխատանքային ներգաղթյալներն օրինական աշխատանքի տեղավորվելու համար պետք է թեստեր հանձնեն ոչ միայն ռուսերենի ու Ռուսաստանի պատմության, այլև՝ Ռուսաստանի քաղաքական կառուցվածքի մասին: Թեստերն առնչվում են 4 հիմնական բաժնի:
Առաջին մասն առնչվում է ռուսերեն լեզվի իմացությանը: Ներգաղթյալները պետք է տիրապետեն նվազագույն բառապաշարի՝ 850 բառի, որպեսզի կարողանան կարդալ ոչ մեծ տեքստեր: Երկրորդ մասն առնչվում է Ռուսաստանի պատմության հիմնական իրադարձություններին:
Ներգաղթյալները մասնավորապես պետք է իմանան հիմնական պատմական ֆիգուրներին, ինչպես նաև երկրի տարբեր կրոնների ու ազգային ավանդույթների հիմքերը: Երրորդ կետն իրենում ներառում է Ռուսաստանի սահամանադրական կարգի հիմքերի իմացությունը:
Խոսքը գնում է այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են իշխանության բաժանման սկզբունքը, բազմակուսակցությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Չորրորդ մասն էլ վերաբերվում է ռուսական իրավունքն ու օտարազգիների իրավական պատասխանատվությունն իմանալուն:
Ներգաղթյալների համար քննություններն անցկացվելու են ուսումնական հաստատություններում, որոնք հաստատվելու են Կրթության ու գիտության նախարարության կողմից:
Քննությունը հաջող հանձնածներին կտրվի հատուկ վկայական, որը հնրավորություն կտա աշխատանքի թույլտվության հարցում դիմել Դաշնային միգրացիոն ծառայությանը: 3 տարում նախագծի իրագործման վրա կծախսվի մոտ 20 միլիոն ռուբլի: