Բաժիններ՝

Մալայզիական օդանավն աղետի է ենթարկվել Դոնեցկի մոտ. շուրջ 300 մարդ է զոհվել

Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ն այսօր աղետի է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում:

Հաղորդվում է, որ օդանավում եղել է 280 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ: Ռուսաստանյան գործակալությունների փոխանցմամբ` ուկրաինացի զինյալները պնդում են, որ ինքնաթիռը խփել են ուկրաինացի զինվորականները`այն դնելով «ռուսաստանյան լրտես օդանավի տեղ»:

Մալայզիան հայտարարել է, որ սկսում է ավիաաղետի պատճառների սեփական հետաքննությունը: Միեւնույն ժանանակ երկրի իշխանությունները հայտարարել են, որ տեղեկություններ չունեն օդանավի խփվելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս