Վարչապետը հավաստիացրել է, որ բոլոր ապօրինի հորերը կփակվեն

ՀՀ ստորերկրյա ջրային պաշարի ավելի քան 50 տոկոսը կենտրոնացած է Արարատյան արտեզյան ավազանում: Ստորերկրյա ջրերն օգտագործելու նպատակով տասնյակ տարիների ընթացքում փորվել են բազմաթիվ հորատանցքեր, որոնց զգալի մասն ապօրինի է և օգտագործվում է պոմպերի օգնությամբ: Չօգտագործվող ջրի բացասական մակարդակով հորատանցքերը լցվում են տարատեսակ պինդ և հեղուկ թափոններով և աղտոտում ջրատար ապարները և ջրերը: Այսօր ջրերի աղտոտումն ավելի մեծ վտանգ է, քան դրանց սպառումը: 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ լուծարվել է 19 և կոնսերվացվել 26 հորատանցք: Կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխմամբ և կատարմամբ կնվազեցվեն ստորերկրյա ջրի պաշարի աղտոտման օջախները, աննպատակ կորուստը: 2014թ. երրորդ եռամսյակում նախատեսվում է լուծարել կամ կոնսերվացնել շուրջ 40 ինքնաշատրվանող կամ բացասական մակարդակով հորատանցք: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում վստահեցրել է, որ հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր ապօրինի հորերը փակվեն և բնապահպանության նախարարին հանձնարարել է տարեվերջին հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031