Վրացի զինվորականները լքում են Աֆղանստանը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի զինվորականներն ավարտել են Աֆղանստանի Հելմանդ նահանգում իրենց խաղաղապահ առաքելությունը: Այդ նահանգը գտնվում է ԱՄՆ-ի պատասխանատվության գոտում:

Այս մասին հայտարարել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Աֆղանստանում ISAF-ի առաքելության հետ կապված՝ փուլ առ փուլ փակվում են կոալիցիոն ռազմաբազաներն ու կրճատվում է կոնտինգենտի թվակազմը: Մինչև 2014 թվականի ավարտն անվտանգության գործառույթները հանձնվելու են Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերին:

Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Հելմանդ նահանգում կենտրոնացած վրացի զինվորականներն արդեն իսկ լքում են «Լեզերնեկ» ռազմաբազան: Վրացական 23-րդ գումարտակն Աֆղանստանում 4 տարի գտնվելուց հետո լքում է երկիրը՝ հանդիսանալով Վրաստանի դրոշի ներքո ISAF-ի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն կատարած վրացական վերջին ստորաբաժանում:

Տեսանյութեր

Լրահոս