Պարզվել է, որ Յանուկովիչը 20 հեկտար հողատարածք ունի Բուլղարիայի սևծովյան ծովափին
The Sofia Globe-ի փոխանցմամբ՝ 2008 թվականին Վիկտոր Յանուկովիչը 20 հեկտար հողատարածք է գնել Բուլղարիայի սևծովյան հանրահայտ հանգստավայրերի (Սոլնեչնի բերեգ, Ախտոպոլ, Լոզենեց) ամայի տարածքներում:
2008 թվականին Յանուկովիչն արտակարգ այց էր կատարել Բուլղարիա, որի ժամանակ մի քանի ժամ զննել էր նրա սևծովյան ծովափը: Արդյունքում, նա ստորագրել էր հողեր գնելու մասին մի շարք պայմանագրեր:
2014 թվականի փետրվարի 24-ին Յանուկովիչի դեմ հարուցվել է քրեական գործ խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանության փաստով, ինչի հետ կապված՝ նրա և նախկին մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: